ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին»

«Հիմա բժիշկ կանչե՞մ,  թե՞ «կագեբեին»
23.03.2018 | 01:30

Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի և նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը մի ուշագրավ դիպված հիշեց Փոստանջյանի խորհրդարանական գործունեությունից՝ ապացուցելու, որ խորհրդարանում չէր կարող այդպիսի վիճակ լինել, քանի որ դա քաղաքական ամբիոն է:


Կատուներով խորհրդարան մտնող, պատգամավորների քարտերը հավաքող Փոստանջյանը միշտ է ազդել ՀՀԿ-ականների վրա, սակայն խորհրդարանում նրան չէր հաջողվում այնքան սրել իրավիճակը, որ գործը հասներ ծեծկռտուքի: ՀՀԿ-ական մեր զրուցակիցը պատմեց, որ երբ հայտնի քվեարկության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքել է պատգամավորների քարտերը, այն ժամանակվա ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, իրեն հատուկ հանգստությամբ, Փոստանջյանին կանչել է իր մոտ և հանգիստ տոնով ասել. «Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին»: Նույն աղբյուրի հավաստմամբ, դրանից հետո Փոստանջյանը ձգվել է ու արագ հեռացել, իսկ հանրապետականները, եթե հիշում եք, այդ քվեարկությունը ձեռք բարձրացնելով իրականացրին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ